211652_close_icon
views-count4588 դիտում article-date 10:17 16-06-2017

Սկանդալ Ադրբեջանում. Էլնուր Թաղիևին տրվել է Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայական. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն Էլնուր Թաղիևին ղազիի (շարիաթական դատավոր) ստորագրությամբ և կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա հանդիսանում է «սեյիդ»՝ այսինքն Մուհամմեդ մարգարեի ժառանգ: Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, և Կովկասի մուսուլմանների վարչությունը շտապել է հայտարարել, որ փաստաթղթեր չի տրամադրում, և դա անձամբ ղազիի նախաձեռնությունն է: Ինքը՝ շարիաթական դատավոր Թահմազովը, հաստատել է, որ տվել է այդպիսի փաստաթուղթ և պատմել է հեքիաթ, թե ինչպես Թաղիևը չորս վկա է բերել, որ իրոք մարգարեի ժառանգ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր