ԵԿՄ նորընտիր վարչության կազմն իր հնարավորություններով զիջում է խոշոր հարկատուների ցուցակին․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «Եթե Վազգենյան երկրապահից հարցնեիք, ապա ես կերգեի, լեգենդներ կպատմեի, ասքեր կձոնեի և հաղթական պար կբռնեի, բայց երկրապահի այս նորընտիր վարչության հետ կապված ես բացարձակ ոչ մի առնչություն չունեմ, չնայած անձնական հարաբերություններ յուրաքանչյուրի հետ կա»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն այսպես պատասխանեց, երբ խնդրեցինք ԵԿՄ 10-րդ համագումարից ստացած իր տպավորություններով կիսվել։
Սուրեն Աբրահամյանի խոսքերով՝ «Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ նորընտիր վարչության կազմն իր ունեցած հնարավորություններով և ֆինանսական կարողություններով միայն զիջում է պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների ցուցակին։ Թե դա ինչքանով կբարձրացնի սահմանամերձ գյուղերի պաշտպանողականությունը կամ ինչքանով կբարելավի շարքային երկրապահի սոցիալական վիճակը, դժվարանում եմ ասել։ Կապրենք՝ կտեսնենք»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։