10294 դիտում
13:03 08-03-2014
Երևանի ոստիկանապետը՝ ձերբակալված «օրենքով գող» Աղաս Երևանսկիի մասին
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված անձը՝ «օրենքով գող» Աղասի Ֆրանցի Ադամյանը, ով հայտնի է «Աղաս Երեւանսկի» մականվամբ, գտնվում է մեկուսարանում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Աղաս Երեւանսկին 42 տարեկան է եւ 11 տարի է, ինչ հետախուզման մեջ է գտնվում ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից՝ խարդախության մեղադրանքով:
«Նրան՝ որպես հետախուզվողի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, Կրասնոյարսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել»,-ասաց Աշոտ Կարապետյանը:
Նշենք նաեւ, որ Աղասի Երեւանսկին վերջերս է ազատվել «Լեֆորտովո» բանտից: Նա 2008 թվականին դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման՝ գողության մեղադրանքով: «Օրենքով գող» կնքվել է 12 տարի առաջ: Քրեական աշխարհում նա մասնագիտացված է գողությունների եւ խարդախությունների մեջ:
Նմանատիպ նյութեր
176302 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
1378 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար