211652_close_icon

Կանադան ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել

views-count1701 դիտում article-date 17:35 08-03-2014
Կանադան Ուկրաինայի իրադրության հետ կապված մի շարք ռուս պաշտոնատար անձանց նկատմամբ վիզային պատժամիջոցներ է կիրառել։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, փոխանցում է «5 канал»֊ը։ Կանադայի կառավարությունը լրացուցիչ քայլեր է իրականացնում Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարփերը հայտարարել էր, որ Կանադան չի մասնակցելու Սոչիում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովին և Մոսկվայից ետ է կանչել իր դեսպանին։ Վարչապետը նաև հրամայել էր ՌԴ֊ի հետ դադարեցնել ռազմական համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր