211652_close_icon
views-count1534 դիտում article-date 18:40 08-03-2014

Լեհաստանը Սևաստոպոլից տարհանում է իր հյուպատոսության աշխատակիցներին

Լեհաստանի իշխանությունները հայտարարել են Սևաստոպոլից Լեհաստանի հյուպատոսության աշխատակիցներին տարհանելու որոշման մասին: Այս մասին twitter-ի իր էջում գրել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Նախարարը պարզաբանել է, որ Վարշավան այդ քայլին գնացել է՝ ելնելով այն լարված իրավիճակից, որը ստեղծում են ռուս զինվորականները: Ավելի վաղ Լեհաստանի իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ուկրաինայի հարավային և արևելյան հատվածներ մեկնելուց, քանի որ, ինչպես իրենք են նշել, այնտեղ իրավիճակը կտրուկ և անկանխատեսելի կերպով է զարգանում:

Նմանատիպ նյութեր