211652_close_icon
views-count1840 դիտում article-date 21:45 08-03-2014

ԵԱՀԿ փորձագետների խմբի մուտքը Ղրիմ կանգնեցվել է կրակոցներով

Ուկրաինա ուղևորված ԵԱՀԿ փորձագետների խումբը կրկին չի կարողացել Ղրիմի տարածք մտնել: STOP անցակետի մոտ հնչել են 3 նախազգուշական կրակոցներ: Այսպիսով, սա 59 ռազմական և քաղաքացիական փորձագետներից կազմված խմբի 3-րդ անհաջող փորձն է՝ Ղրիմ մուտք գործելու: Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ Ուկրաինայի հրավերով այդ երկիր ժամանած փորձագետների խմբին թույլ չեն տվել Ղրիմ մտնել այն դեպքում, երբ խումբը եղել է առանց զենքի:

Նմանատիպ նյութեր