211652_close_icon
views-count1789 դիտում article-date 18:57 09-03-2014

Սպիտակ Տունը հաստատել է Յացենյուկի ԱՄՆ այցը

ԱՄՆ նախագահի աշխատակազմից հաստատել են ՈՒկրաիայի վարչապետ Արսենի Յացենյուկի կայանալիք այցը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Սակայ Սպիտակ Տանից հրաժարվել են նշել հստակ օրը և այցի ժամկետները: Այցի այլ մանրամասներ ևս հայտնի չեն: Նշենք, որ Ասենի Յացենյուկը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է իր այցը ԱՄՆ: «Հաջորդ չորեքշաբթի ես պատրաստվում եմ այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների մասին» —հայտարարել էր նա կառավարության նիստի բացման ժամանակ: Յացենյուկն ավելացրել էր, որ իր բացակայության ժամանակ կառավարության նիստերը կղեկավարի Վիտալի Յարեմը: .Նա տեղյակ չէր, թե ինչ մանրամասներ են քննարկելու ԱՄՆ-ում:

Նմանատիպ նյութեր