211652_close_icon

Թուրքիան պատրաստ է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը Էրդողան

views-count1905 դիտում article-date 15:28 10-03-2014
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քաղաքական միասնությունը և ինքնիշխանությունը: Նա այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ նրա հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է Ղրիմի թաթարներին մեծ աջակցություն ցուցաբերել: Ի դեպ, վերջիններս արդեն ձեռնամուխ են եղել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը` զգուշանալով ռուսամետ ուժերից:

Նմանատիպ նյութեր