211652_close_icon
views-count2374 դիտում article-date 09:12 11-03-2014

Ո՞վ է իրականում խոչընդոտում հայ-իրանական հարաբերություններին․ 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` գնահատելով արևմտյան պետությունների եւ Իրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացումը: Ըստ Կիրակոսյանի` հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կարող է խթանել նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա այցը Հայաստան, և անկախ Արևմուտք-Իրան հարաբերություններից` հարևան Իրանը, միևնույն է, կշարունակի զգալ Հայաստանի կարիքը: Սակայն Հայաստանը, ըստ քաղաքագետի, պետք է մեծ աշխատանք կատարի` այդ պոտենցիալն իրական օգուտների վերածելու համար: «Այստեղ հետաքրքրականն այն է, որ այլևս հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան: Այսինքն` մինչև ժնևյան բանակցությունները, Հայաստանի դիվանագիտության մարտահրավերն Իրանի հարցով ամերիկացիներին չհիասթափեցնելն էր, բայց հիմա, երբ Միացյալ Նահանգներն ուղիղ կապ է հաստատել Իրանի հետ, Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է»,- նշել է քաղաքագետը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր