1250 դիտում
17:45 11-03-2014
Ծաղկաձորի Գրողների տանը տեղի ունեցավ Հեյֆեր Հայաստանի ծրագրերի տարեկան համաժողովը
Մարտի 6-ին` Ծաղկաձորի Գրողների տանը, տեղի ունեցավ Հեյֆեր Հայաստանի Ծրագրերի տարեկան համաժողովը՝ §Հեյֆերի դերը հայաստանյան գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործում¦ խորագրով:
Միջոցառմանը ներկա էին շուրջ 140 մասնակիցներ, այդ թվում նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատու ներկայացուցիչներ, Հեյֆեր Հայաստանի համայնքային ծրագրերի իրականացնողներ, գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահներ, համայնքային առաջնորդներ և գործընկերներ:
Համաժողովը նվիրված էր նախորդ տարվա ընթացքում Հեյֆեր Հայաստանի ծրագրային ձեռքբերումներին և ծրագրերի հետագա զարգացումներին: Մասնավորապես, մասնակիցներին ներկայացվեցին Հեյֆերի գործունեությունն անցած տարվա ընթացքում, կազմակերպության աշխատանքային սկզբունքները և մոտեցումները: Հեյֆեր Հայաստանի ծրագրերի մասնակիցներին ներկայացվեց նաև E-Agro գյուղատնտեսական վիրտուալ շուկան:
Առանձին նիստ էր նվիրված ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԳԾԻԳ գրասենյակի հետ համատեղ իրականացվող ՀԳՌԿՄ ¥Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն¤ ծրագրի մեկ տարվա արդյունքներին և ծրագրի իրականացմանն առնչվող առկա խնդիրներին:
Համաժողովի մասնակիցներին տրամադրվեց ուսուցում Հեյֆերի անկյունաքարերի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպեց կլոր սեղան-քննարկում:
Հեյֆեր Ինթերնեյշնլը շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է հաղթահարել սովն ու աղքատությունը և հոգալ շրջակա միջավայրի մասին: Սկսած 1944թ.-ից Հեյֆերն աշխարհում աջակցել է շուրջ 18.5 միլիոն կարիքավոր ընտանիքների դառնալ ինքնապավեն: 1999թ.-ից ի վեր Հեյֆերը Հայաստանում իրականացրել է 62 ծրագիր` աջակցելով մոտ 10,000 գյուղաբնակ ընտանիքների բարելավելու իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Ներկայումս Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր:
Հայաստանում կազմակերպությունը կարիքավոր ընտանիքներին տրամադրում է գյուղատնտեսական ներդրումներ (ընտանի կենդանիներ՝ կով, խոզ, ոչխար, մեղվափեթակներ; տնկիներ; կալիֆոռնիական որդեր, տեխնիկական և այլ մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ): Կազմակերպությունը գյուղական կոոպերատիվներին տրամադրում է գյուղատնտեսական տեխնիկա, կաթի պաղեցման ագրեգատ, մրգի չորացման սարքեր, մրգի սառնարան, ֆինանսավորում է շահառու ընտանիքների գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծառայությունը: Կազմակերպությունը անցկացնում է նաև տարբեր ուսուցումներ: Մանրամասների համար այցելեք www.heifer.org/armenia.
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
17:59 04-08-2014
Համագործակցության նոր հեռանկարներ՝ «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ
Այս բաժնից
1045 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3202 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1210 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան