1279 դիտում
17:59 04-08-2014
Համագործակցության նոր հեռանկարներ՝ «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հեյֆեր Ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանին: Այս մասին է տեղեկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման ժամանակ նախարարը հյուրին նախ համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ընդգծել արդյունավետ համագործակցությունը Հեյֆեր Ինթերնեյշնլ կազմակերպության հետ և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:
Նախարարը գոհունակությամբ է արտահայտվել Հեյֆեր Ինթերնեյշնլի, Համաշխարհային բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության եռակողմ համագործակցության վերաբերյալ, որում իր արդյունավետ դերն է ունեցել Հեյֆեր Ինթերնեյշնլը` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» (ՀԳՌԿՄ) լայնածավալ ծրագրի շրջանակներում: Համագործակցություն, որի արդյունքում բարելավվել են ենթակառուցվածքները, ապահովվել է գյուղացիական տնտեսությունների տնտեսական կայունությունը, բարձրացել է արտադրողականությունը, հնարավորություն է ընձեռվել մուտք գործել ավելի մեծ թվով շուկաներ:
Իր հերթին տիկին Ղազանչյանը տեղեկացրել է, որ Հեյֆեր Ինթերնեյշնլ կազմակերպության կենտրոնակայանից Հայաստան ժամանած պատվիրակները նույնպես դրական են գնահատել այդ կազմակերպության կատարած աշխատանքները, ինչն, ըստ տիկին Ղազանչյանի, հնարավորություն կտա ձեռք բերել հավելյալ ֆինանսական միջոցներ հանրապետության գյուղական համայնքներում ուղղակի ներդրումներ իրականացնելու նպատակով: Նա տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է շարունակել իր գործունեությունը Հայաստանում: Այդ իսկ նպատակով նա առաջարկել է կենտրոնակայան ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տասնամյա ծրագիր (նախատեսված 2015-2025 թվականների համար), որի նախապատրաստման նպատակով այդ կազմակերպությունն աշխատանքներ կիրականացնի արտադրական ցուցանիշների հավաքագրման և արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատման ուղղությամբ: Ծրագիրը կներառի կաթի, պտուղ-բանջարեղենի և մրգի արժեշղթաների մշակում ու զարգացում, համայնքներում պատանեկան ակումբների և կանանց հիմնահարցերի բարելավում, ուսուցում, ներդրումներ ու նորարարական ծրագրեր: Նախատեսվում է նաև նշված արժեշղթաներին հարող ենթակառուցվածքներին ներդրումային աջակցության ցուցաբերում:
Նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է նման ծրագրի իրականացման արնհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել պատշաճ աջակցություն ցուցաբերել նշված տասնամյա ծրագրի մշակման ու իրականացման հարցում:
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
17:45 11-03-2014
Ծաղկաձորի Գրողների տանը տեղի ունեցավ Հեյֆեր Հայաստանի ծրագրերի տարեկան համաժողովը
2730 դիտում
21:30 13-10-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին
2847 դիտում
20:57 05-02-2018
Ընդլայնվում է ՀՀ ԱԻՆ-ի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության միջև փոխգործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1201 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1423 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1438 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ