Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցի SAS սուպերմարկետի դիմաց
Երեկ՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Աբովյան փողոցում Երիտասարդական մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող SAS սուպերմարկետի դիմաց դեռևս անհայտ պայմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը, նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում, կողաշրջվել և ընկել է նշված տարածքում շինարարական աշխատանքներ կատարող տրակտորի վրա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան և այս պահին նշված տարածքում շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ավտոմեքենան ուղղելու համար:
Հավաքվածները տեսնելով այդ ամենը կատակում էին, ասելով. «Կամ կառուցող կազմակերպության սխալ հաշվարկի արդյունքում է «Կամազն» այդ օրն ընկել, կամ SAS խանութում եղած թանկ գների արդյունքում «Կամազը» ուշաթափվել է»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի