Օլանդը զանգահարել է Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ուկրաինայի հարցը քննարկելու համար:
Ինչպես հաղորդում է ԲԻ-ԲԻ-ՍԻ-ն, հղում անելով Օլանդի աշխատակազմի հաղորդագրությանը, Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Պուտինին, որ մարտի 16-ին նախատեսված Ղրիմի հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները չունեն իրավական հիմք և անցնում են խախտումներով:
Օլանդի կարծիքով, Պուտինը պետք է անի ամեն ինչ, որ չթույլատրի պատերազմ Ղրիմում, այլապես դա կդիտվի որպես անեքսիա: