1181 դիտում
09:09 14-03-2014
ԲՀԿ-ն իր պատգամավորների տնտեսական գործունեության վերաբերյալ պատասխանատվություն չի կրում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկացրել էինք, որ «Տոնուս» ընկերության սեփականատեր, Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանից տուժած քաղաքացիներն արդեն 10 տարի է՝ փորձում են կամ իրենց տված գումարները վերադարձնել, կամ էլ բնակարաններ ստանալ։ Սակայն դեռ որևէ արդյունքի չեն հասնում։
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել՝ արդյոք ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է իր պատգամավորների գործունեության համար։ «Պատգամավորի քաղաքական գործունեությունը չի կարող չլինել կուսակցության քննարկման առարկա»։ Իսկ ինչո՞ւ Ա. Տոնոյանի գործունեության համար պատասխանատվութուն չեք կրում մարդիկ փողոցում են հայտնվել նրա խաբեությունների պատճառով։ Այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ խոսնակն ասաց. «Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։ Որևէ մեկի տնտեսական գործունեության վերաբերյալ կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
09:01 29-06-2022
Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. «Ժողովուրդ»
1271 դիտում
19:00 03-12-2015
Կենդանին սոցիալ-մշակութային պատասխանատվություն չի կրում
5019 դիտում
20:21 05-03-2016
«Որդին հոր համար պատասխանատվություն չի կրում». 1953 թվականի այս օրը մահացել է Իոսիֆ Ստալինը
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»