1305 դիտում
10:58 14-03-2014
ՄԱԿ֊ը կողմ է Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ երկխոսությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Մոսկվայի և Կիևի իշխանությունների միջև ուղիղ երկխոսության օգտին: Այս մասին հայտնել է ՄԱԿ֊ի մամլո ծառայությունը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Պան Գի Մունը երկու կողմերին կոչ է արել մեղմել ստեղծված իրավիճակը, նվազեցնել հռետորության աստիճանը և ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրել։
Նա ընդգծել է, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված միասնական ջանքերում պետք է գերակշռեն ՄԱԿ-ի հակամարտությունների խաղաղ կարգավորման և մարդու իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքի մասին կանոնադրության սկզբունքները։
Նշենք, որ Պան Գի Մունի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղ է ունեցել ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի նիստից հետո։
Նմանատիպ նյութեր
2574 դիտում
16:12 06-03-2017
ՄԱԿ-ի միջազգային դատարանում մեկնարկել է Մոսկվայի դեմ Կիևի ներկայացրած հայցի առաջին լսումը
9050 դիտում
22:54 28-02-2022
Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում 2 օր հետո. Բելառուսի ԱԳՆ ղեկավար
Այս բաժնից
1264 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2002 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1120 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին