1117 դիտում
08:45 15-03-2014
Սրտանոթային, առաջին անհրաժեշտության դեղորայքները թանկացել են․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ։
«Ժողովուրդ-ը Երևանի դեղատներում կատարած հարցախույզի արդյունքում պարզեց, որ հիմնականում թանկացել, են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է։ «Մարդիկ չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց դեղ գնեն։ Այնքան հուսահատված ու հոգնած են ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն։ Իմ վրա են բարկանում»,–«Ժողովուրդ»-ին ասաց դեղատան 31-ամյա աշխատակիցը։
Պարզելու համար՝ արդյոք այս թանկացումներն անբարեխիղճ գործունեության հետևանք չեն՝ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Կառույցի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց. «Կոնկրետ թանկացման հետ կապված կկատարվի ուսումնասիրություն, որից հետո առավել հստակ կտեղեկացնենք իրավիճակի մասին»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4478 դիտում
09:25 09-11-2016
Առաջին անհրաժեշտության սննդատեսակները թանկացել են. «Ժողովուրդ»
2307 դիտում
09:08 04-12-2020
Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր