Սաակաշվիլին Նյու Յորքում երթևեկում է մետրոյով և առանց թիկնապահների. Սաակաշվիլիի մորեղբայր
«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ի տարբերություն այլոց, հնարավորություն չունի թիկնապահներով ման գալու»,-վրացական Ռուսթավի-2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սաակաշվիլիի մորեղբայրը՝ Թեմուր Ալասանիան:
Միևնույն ժամանակ նա հերքել է մեղադրանքները, համաձայն որոնց ինքն իր զարմիկի պաշտոնավարման ժամանակ միջամտել է Վրաստանի ներքին գործերին:
«Ես երբեք չեմ ասել, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, այլ ասել եմ, որ Վրաստանի ներքին գործերին չեմ միջամտում: Ինչ վերաբերում է Ուկրաինա կատարած իմ այցին, ապա ես գիտեի, որ դա որոշ մարդկանց դուրը չի գա: Սակայն քանի որ նա միակ նախկին նախագահն է, ով շրջում է միայնակ՝ առանց թիկնապահների և մետրոյով, այդ իսկ պատճառով ես չէի կարող նրան թույլ տալ, որ միայնակ գնա Ուկրաինա: Երկրորդ, դա ոչ մեկի գործը չէ»,-ասել է Թեմուր Ալասանիան: