2253 դիտում
15:08 15-03-2014
Իրանի 29-ամյա քաղաքացին հեշտոցում մաքսային հսկողությունից թաքցնելով թմրամիջոց է փորձել անցկացնել Հայաստան
29-ամյա Էլհամ Շիրխանիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, իր հեշտոցում մաքսային հսկողությունից թաքցնելով ապօրինի ՀՀ է ներկրել 23,67 գրամ ընդհանուր քաշով՝ ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ մաքուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ ընդհանուր 0,43 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր, որոնք տեղափոխել է Երևան քաղաք, իր ծանոթին՝ 30 –ամյա Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու նպատակով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Վերջինս, սակայն, չի հասցրել թմրամիջոցները գնել, քանի որ նույն օրը ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, բերման են ենթարկել Զոհրաբ Ստեփանյանին և էլհամ Շիրխանիին, որի անձնական խուզարկությամբ թմրամիջոցները հայտնաբերվել են։
է. Շիրխանիի մոտ հայտնաբերվել են նաև հոգեմետ նյութ հանդիսացող ընդհանուր՝ 0,39 գրամ քաշով 39 հաբ «Նորտրիպտիլին» անվանումով դեղամիջոցներ, որոնք վերջինս ապօրինի, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան էր ներկրել՝ իր կողմից օգտագործելու նպատակով:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 215 հոդվածի 2-րդ մասով եւ 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4972 դիտում
11:46 15-01-2020
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են