211652_close_icon
views-count9085 դիտում article-date 19:02 15-03-2014

«ԳԱԻ պլաշադկա» են տեղափոխվում օրինախախտ վարորդների Mercedes G-ները (յաշիկները)

Այսօր` մարտի 15-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Mercedes G մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդները մեքենաները վարելու ընթացքում կոպիտ կերպով խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: ՃՈ-ն շարունակելու է աշխատանքները և նման վարորդների հայտնաբերվելու դեպքում վարչական պատասխանատվության է ենթարկելու վերջիններիս: Նշված աշխատանքների կատարումը ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի հանձարարականով դրվել է ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի վրա, իսկ վերջինիս ցուցումով Երևան քաղաքում աշխատանքների վերահսկողությունը դրված է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետ) հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանի վրա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր