6743 դիտում
13:54 16-03-2014
26-ամյա վարորդը Գավառ քաղաքում «08»-ով բախվել է առանձնատան պատին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 26-ամյա Գրիգոր Գրիգորյանը Գավառ-Նորատուս մինչհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր կողմից վարած Վազ 21 08 մակնիշի 41 UR 041 համարնիշի ավտոմեքենայով դեպի Գավառ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել երկհարկանի առանձնատան պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչ Հարություն Մկրտչյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+