Էրդողանը հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդի հետ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Իզմիրում ընդունել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջամիլ Քըրըմօղլուին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Ղրիմում: Քըրըմօղլուն Էրդողանին է պատմել Ղրիմի վերջին իրադարձությունների մասին: Էրդողանն անհանգստություն է հայտնել աճող լարվածության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ջանքերն ուղղված են իրադրության կայունացմանը, հակամարտության, ինչպես նաև Ղրիմում թաթարների կորուստների կանխմանը:
Նա նշել է, որ Թուրքիան ակտիվ դիվանագիտական գործունեություն է սկսել, որն ուղղված է Ուկրաինայի անկախության, նրա տարածքային ամբողջականության և քաղաքական միասնականության պաշտպանմանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Ղրիմի ինքնիշխանության կարգավիճակի ձեռքբերման շուրջ հանրաքվե: