Ղրիմի դատախազը նախազգուշացրել է, որ կփակի ղրիմյան թաթարների մեջլիսը. տեսանյութ
Ղրիմի նորանշանակ դատախազ Նատալյա Պոկլոնսկայան նախազգուշացրել է Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովին, որ թույլ չի տա «ծայրահեղական գործունեություն թաթարների կողմից»: Այս հայտարարությունը Պոկլոնսկայան արել է թաթարների մեջլիսում:
Նա ղրիմյան թաթարների բողոքի ակցիաները անվանել է «ծայրահեղական բնույթի անօրինական հասարակական ակցիաներ»՝ կապված զանգվածային անկարգությունների, ավտոմայրուղիների փակման, ինչպես նաև անօրինական ճանապարհով Ռուսաստանի պետական սահմանը հատելու հետ: