Ադրբեջանը առաջնագծում կորուստ ունի
Այսօր ադրբեջանական զինված ուժերի 20-ամյա ծառայող Էլվին Հասանով Չինգիզ օղլուն Ֆիզուլիի ուղղությամբ առաջնագծում «հայկական կողմից արձակված կրակոցից» մահացու վնասվածք է ստացել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը և նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Է. Հասանովին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։