8217 դիտում
17:29 17-03-2014
Պատգամավորը «խոնարհվեց» ՃՈ աշխատակցի ծառայողական փայտիկի առաջ ու խելոք վճարեց կատարած խախտման համար
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակցի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ի կեսգիշերին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կարմիր խաչ» չհասած հատվածում, լուսանկարների շարք էր արել, որոնցում երևում էր, թե ինչպես է ՀՀ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը, ով Թալինում հայտնի է՝ որպես «Մնաց-գնաց», Range Rover մակնիշի 015 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու, ու այնքան վստահ էր իր պատգամավորական անձեռնմխելիության վրա, որ այդ վիճակով «ճեմում էր» նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողքով:
Գ. Շամշյանը նշել էր, որ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ ԱԺ հաշվեկշռում: Ի դեպ, սա մեր «օրինապաշտ» պատգամավորի առաջին օրինախախտումը չէր, որ բարձրաձայնվել էր ԶԼՄ-ների կողմից: Բայց, ինչպես ասում են, «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը»: Վստահ ենք, ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի պատգավորի թույլ տված օրինախախտմանը և նրան իր իսկ ընդունած օրենքով վարչական պատասխանատվության կենթարկի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
23164 դիտում
11:21 17-03-2015
Առինջի կամարի մոտ իրեն անպարտելի համարող Range Rover-ի վարորդը «խոնարհվեց» ՃՈ աշխատակցի փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ