1412 դիտում
18:07 17-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ սույն թվականի փետրվարի 17-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը խոսելով վերջին շրջանում լիբանանցի գործարարների կողմից Հայաստանի գյուղատնտեսության նկատմամբ ցուցաբերված ակտիվություն մասին, Սերգո Կարապետյանին էր ներկայացրել լիբանանյան կազմակերպություններից մեկի օրինակը, որը ցանկանում էր Հայաստանում զբաղվել ընկույզի մշակությամբ:
Եվ ահա այսօր, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը կրկին հյուրընկալել էր դեսպան Ժան Մաքարոնին, այս անգամ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլա Աբու Ֆեյսալի և նույն կազմակերպության ներկայացուցիչ Ժամիլ Աբդեիմի հետ միասին: Հիմնականում գյուղատնտեսության ոլորտի բիզնեսով մասնագիտացած «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս»-ի արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ: Ցանկանալով ներդրումներ կատարել նաև Հայաստանի գյուղատնտեսւթյան մեջ, ընկերությունը մտադիր է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում հիմնել «պիկան» ամերիկյան սորտի ընկույզի այգիներ:
Հյուրերը տեղակացրել են նախարարին, որ այդ նպատակի համար Կոտայքի մարզում արդեն ընտրված է մոտ 20 հա հողատարածք և նախապատրաստական աշխատանքներ են կատարվում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգից ներկրվող տնկիների առաջին ծառատունկը կազմակերպելու համար: Նրանք հայտնել են նաև, որ առաջիկայում Լիբանանում թողարկված իրենց արտադրանքը կհայտնվի Հայաստանի խանութներում (ձիթայուղ, համեմունքներ, հատիկաընդեղեն և այլն ):
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել լիբանանցի գործարարներին՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար և խոստացել ըստ ամենայնի աջակցել վերջիներիս գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
971 դիտում
17:50 17-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
1069 դիտում
18:21 07-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
1866 դիտում
15:22 23-02-2016
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
607 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1012 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում