1908 դիտում
15:22 23-02-2016
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը, դեսպանի հետ զրույցում բարձր գնահատելով Հայաստանի ու Լիբանանի միջև առկա հարաբերությունները և ձևավորված փոխվստահության մթնոլորտը, նշել է, որ դեռ անելիքներ կան երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նախարարը կարևորել է արդարադատության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը՝ պատրաստակամություն հայտնելով այդ ուղղությամբ ձեռնարկելու համապատասխան քայլեր:
Ժան Մաքարոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ Արդարադատության նախարարությունը կարող է լինել լավ գործընկեր՝ առկա հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Դեսպանը նույնպես կարևորել է արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ:
Նմանատիպ նյութեր
1082 դիտում
17:50 17-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
1451 դիտում
18:07 17-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
1043 դիտում
12:55 20-01-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»