211652_close_icon
views-count1884 դիտում article-date 11:12 18-03-2014

Երևանից Թեհրան մեկնող ավտուբուսն արգելափակվել է ձյան մեջ

Մարտի 18-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում Երևան-Թեհրան մեկնող իրանական «Ռոյալ Սաֆար» ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 8 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք գիշերելու: Ավտոբուսը դուրս կբերվի մարտի 18-ին հատուկ տեխնիկայի միջոցով:

Նմանատիպ նյութեր