211652_close_icon
views-count2232 դիտում article-date 13:46 22-10-2016

ԱՄՆ-ում բախվել են դպրոցականների տեղափոխող ավտուբուսն ու ավտոմեքենան. 16 երեխա հոսպիտալացվել է

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում իրար են բախվել երեխաների տեղափոխող ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով 16 երեխա և 3 մեծահասակներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է Associated Press-ը։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տեղի ժամանակով ժամը 16։00-ին, Մեդսիոնվիլլ քաղաքում, Հյուսթոնից 150 կմ հեռավորության վրա։ Ճանապարհին անսպասելի ահյտնված ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող ավտոբուսին, որում եղել են 6-18 տարեկան աշակերտներ և վարորդը։ Հարվածից ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 2 անգամ շրջվել։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր