1380 դիտում
18:20 18-03-2014
77-ամյա նախկին գերուն վաղը կվիրահատեն
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին վաղը՝ մարտի 19-ին, կվիրահատեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:
Նա փոխանցեց, որ հիմա հոր վիճակը համեմատաբար ավելի լավ է եւ հնարավոր է նրան վիրահատել: Մինչ այդ տեղեկացրել էր, որ վիրահատելու են նրա աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել:
Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ: Ներկա պահին նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
11:07 07-03-2014
Մամիկոն Խոջոյանին ամենայն հավանականությամբ վաղը կվիրահատեն
3064 դիտում
21:21 18-08-2016
Պավել Մանուկյանին վաղը կվիրահատեն. «Ազատություն»
1058 դիտում
12:14 04-12-2014
«Ալ-Քաիդա»-ն սպառնում է գլխատել ամերիկացի գերուն, եթե Վաշինգտոնը չկատարի իր պահանջը
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
772 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր