1614 դիտում
09:01 19-03-2014
Ինչպե՞ս են մարդիկ մոլորվում իրենց գյուղում և հայտնվում թշնամու դիրքերում․ Ժողովուրդ
«Տավուշի մարզի վերին Կարմիրաղբյուր գյուղից արդեն երկրորդ անգամ մարդիկ հայտնվում են Ադրբեջանի տարածքում։ Առաջինը ծերունի Մամիկոն Խոջոյանն էր, որին խոշտանգված վերադարձրեցին, նրան հաջորդեց 22-ամյա Արսեն Խոջոյանը, ով դեռ շարունակում է գերի մնալ Ադրբեջանում։
Ինչպես են մարդիկ իրենց գյուղում մոլորվում և հայտնվում 5 կմ հեռավորության վրա գտնվող թշնամու դիրքերում։
«Ժողովուրդ»-ը փորձեց Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից պարզել. արդյոք գյուղում չկան այնպիսի նշաններ, որ մարդկանց հուշեն՝ թշնամու սահմանին չմոտենալ։ «Հստակ սահմանազատում չկա, ինչպես կարող են մարդիկ հստակ իմանալ»,-պատասխանեց գյուղապետը՝ հավելելով, որ կրակոցներ մշտապես կան և միայն զինվորականները կարող են ասել, թե իրականում ինչ է կատարվում։
Զրուցեցինք նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է՝ սահմանամերձ շրջաններից Ադրբեջանը մարդկանց պարզապես գողանում է։ «Չեմ կարծում, որ դա լուրջ տեսակետ է»,–ասաց Հովհաննիսյանը։
Մեր հարցին, թե ՊՆ ինչ է անում, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն, խոսնակը պատասխանեց. «Մինչև այդ տարածքներում հստակ սահմանազատում չլինի, միջազգային նորմերին համապատասխան, այս խնդրից չենք կարող խուսափել»»,-գրում է թերթը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
16735 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1282 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր