211652_close_icon
views-count1376 դիտում article-date 10:23 19-03-2014

Գյումրիի փողոցների ցեխը դժոխքի է վերածել քաղաքի բնակիչների կյանքը. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Գյումրիի փողոցների ցեխը, որը պարալիզացրել, դժոխքի է վերածել այս քաղաքի բնակիչների կյանքը, երեկ դարձել էր Գյումրիի ավագանու անդամների ուղերձի թեման։ Ավագանու անդամներից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանը, ընթերցեց ուղերձը, որն ուղղված էր «Հայջրմուղկոյուղի»-ի ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին։ Ուղերձում ավագանու անդամները դժգոհում էին, որ ձեռնարկված քայլերը չեն ապահովում պահանջված արդյունքը, ուստի և պահանջում էին փողոցների անմխիթար վիճակը շտկելու համար կանոնակարգել աշխատանքները։ Հիշեցնենք, որ Գյումրիում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով նոր ջրագծեր ու կոյուղագծեր են քաշում քաղաքի բոլոր թաղամասերում, որն էլ երբեմն պատճառ է դառնում, որ փողոցները քանդեն։ Ավագանու անունից հանդես եկող անդամի պարզաբանմամբ՝ եթե այս խայտառակ հարցը ջրմուղը չկարգավորի, իրենք կդիմեն ավելի բարձր ատյանների, օրինակ՝ կառավարությանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր