11917 դիտում
12:26 19-03-2014
Գյումրիի քաղաքապետը «նեղում» է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հորը, բայց հայրը վախենում է՝ աղջիկը հարվածի տակ չընկնի
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հաճախ է խռովում աշխատակիցներից: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ, ՀՀԿ-ական Արտաշես Կարապետյանը` ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրը, ում հետ Սամվել Բալասանյանը հաճախ է խռով պահում: Ավելին, կոնֆլիկտը այնքան է հասունացել, որ, ըստ Արտաշես Կարապետյանի, Սամվել Բալասանյանը փորձում է հասնել նրան, որ նա հրաժարականի դիմում ներկայացնի: Արտաշես Կարապետյանի հետ մեր զրույցը մի շարք ուշագրավ մանրամասնություններով ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Պարոն Կարապետյան, ասում են, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ձեզ հետ խռով է, հանձնարարականներ չի տալիս: Ի՞նչ «սեւ կատու է անցել ձեր միջով»:
[/b]
-Ինձ մոտ մի անհեթեթ կարգադրություն կա: Ըստ կարգադրության՝ բոլոր իմ աշխատանքային պարտականությունները դնում է իմ ենթակաների վրա, իսկ վերջում ընդգծում, որ՝ «բոլոր աշխատանքների կատարման պատասխանատվությունը դնել տեղակալ Հարություն Սաֆարյանի վրա»: Բայց այստեղ առաջին կետ է պակասում, որի համաձայն դա հնարավոր է հանձնարարել այն դեպքում, երբ բաժնի պետը հրաժարական է տվել, մահացել է, մեկնել է արտասահման, բանտարկվել է կամ չգիտեմ ինչ է եղել: Իր լրատվության բաժնի պետը ամբողջ աշխարհին հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է. բա այս կե՞տը:
[b] -Լավ, որքա՞ն ժամանակ է, որ այս խնդիրն ի հայտ է եկել: Մինչեւ նրա քաղաքապետ լինելը Սամվել Բալասանյանի հետ ծանոթ եղե՞լ եք, թե՞ ոչ: Այդ «սեւ կատուն» ինչի՞ համար ձեր միջով անցավ:
[/b]
-Նա պարբերաբար խռովում է ինձ հետ: Մենք նույն դպրոցում ենք սովորել՝ 1 տարվա տարբերությամբ, ինստիտուտում զուգահեռ ենք սովորել. ես՝ բանասիրական ֆակուլտետում, ինքը՝ Ֆիզմաթում: Մենք շատ նորմալ հարաբերություններ ենք ունեցել: Կարեն Սերոբիչի ժամանակ ես նույնիսկ օգնել եմ իրեն պատգամավոր դառնալու հարցում: Բայց, երբ քաղաքապետ ընտրվեց, հենց առաջին հանդիպման ժամանակ ասաց. «Դու պոլնի խոդ իմ դեմ ես աշխատել»: Ես կրկնում եմ իր բառերը, ինքը դրանից ավելի գրագետ չի ասում: Ասում եմ. «Ես այդ օրը Հայաստանի Հանրապետությունից բացակայել եմ, ես ո՞նց կարող եմ պոլնի խոդ քո դեմ աշխատել: Սահմանային ուղեկալում իմ անուն-ազգանունը գրված է, որ ես անցել եմ Թուրքիայի սահմանը եւ ամբողջ օրը ձուկ եմ որսացել: Իսկ երեկոյան եկել եմ եւ կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը. ընտրելով նրան՝ գնացել եմ տուն»:
[b]-Հնարավո՞ր է՝ դրանով էլ նրան դեմ եք աշխատել: Գյումրին քաղաքապետ է ընտրել, դուք գնացել եք ձուկ բռնելու: Բա դա անելու՞ բան է:
[/b]
-Ես նախկին քաղաքապետերի ապարատում էլ եմ աշխատել, բայց ինչի՞ պետք է իր օգտին աշխատեի: Ես հիմա էլ չեմ աշխատում: Մենք նեյտրալ դիրք ենք պահպանել, բայց գնացել եմ, իրեն եմ ընտրել: Բացի այդ, ինքը ալտերնատիվ չի ունեցել եւ ընտրվել է քաղաքապետ:
[b]-Բա ասում են՝ այս ամենի նախապատմությունը գալիս է նաեւ այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եկել է Գյումրի, իսկ դուք ՀՀԿ-ի կրծքանշանով եք ներկայացել, ինչը նրան զայրացրել է: Ինչպես նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գովքն եք արել:
[/b]
-Փետրվարի 25-ին Անդրանիկ Զորավարի արձանի մոտ հարգանքի տուրք ենք մատուցում իր ծննդյան օրը: Ես Սամվել Բալասանյանի անունից ծաղկեպսակ էի պատվիրել: Պսակը դրեցինք եւ այլն եւ այլն: Մեկ էլ աչքովս ընկավ, որ փողոցում պսակ է դրված, որի վրա գրված էր «քաղաքապետ Վարդան Ղուկասյանից՝ Անդրանիկ Օզանյանին»: Այնտեղ ոստիկաններ կային, խնդրեցի, ասացի՝ այդ թուղթը հանեք: Բա թե՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Բայց ես էլ մշակույթի բաժնի պետ էի, ո՞նց ինձ թույլ տայի, գնայի այդ թուղթը պոկեի, երբ 4 տարի Վարդան Ղուկասյանի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Լրատվամիջոցներից մեկն էլ հարցրեց, թե երկու քաղաքապետ ունի մեր քաղաքը, սրան ի՞նչ կասեք: Թողնեմ, հեռանամ, դա էլ կնկարեն, ցույց կտան: Ես ընդամենը պետք է ասեի՝ դիմեք Վարդան Ղուկասյանին, բայց մի րոպե մտածելու ժամանակ էլ չտվեցին եւ դրա փոխարեն ասացի. «Անդրանիկ Զորավարն այնպիսի անձնավորություն է, որ ցանկացած հայ իր խոնարհումի երախտիքն է բերում ծաղկի, ծաղկեպսակի, խոնարհումի տեսքով»: Բացառություն չէ նաեւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով տասնյակ տարիներ լինելով Գյումրիի քաղաքապետ՝ միջոցառումներ է կազմակերպել, բայց այսօր քաղաքապետը ուրիշ մարդ է. Սամվել Բալասանյանի ուղարկած ծաղկեպսակն է դրված Անդրանիկ Զորավարի պատվանդամի մոտ: Դուք այստեղ Սամվելին վարկաբեկիչ բան տեսնու՞մ եք: Ես անմիջապես միջոցառումից հետո զանգեցի Սամվել Բալասանյանին, քանի որ գիտեի, որ այդ ամենը նրան կհասցվի խայտառակ ձեւով: Նա չմոտեցավ հեռախոսին. վարորդը պատասխանեց: Ասացի՝ խնդրում եմ, կարեւոր բան կա փոխանցելու, թող ինձ հետ կապնվի: Նա այդպես էլ ինձ զանգ չտվեց եւ այդ օրվանից ինձ հետ խռովեց: 15 օր խռով պահեց: Հետո համայնքային ծառայողի քննության օրը մոտեցավ: Մինչեւ այդ քաղաքի օրվա նախապատրաստական աշխատանքներն էին եւ ես լարված աշխատում էի: Քաղաքի տոնից հետո մյուս օրն իմ քննության օրն էր: Մոտեցա իրեն, ասացի. «Խնդրում եմ, քանի որ լարված աշխատում էի, մի օրով քննությունը հետաձգի, պարապեմ, որ չկտրվեմ»: Կանչեց աշխատակազմի ղեկավարին, կոպտեց, թե՝ «Արտաշեսը խնդիր չունենա, անցնի»: Բայց ես գիշերը նստեցի, պարապեցի: Հիմա քննության օրը մեկը եկել, ինձ սխալ հուշումներ է անում, բայց ես պարապել էի, գիտեի, որ սխալ են հուշում: Ես առանց օգնության հանձնեցի, անցա: Մի 15 օրով էլ այդ օրը խռովեց: Դե, ինքը ուզում էր, որ կտրվեի, հետո աղջկաս տեղյակ պահեր, թե՝ «Նաիրա ջան, հայրդ քննությունը չհանձնեց: Մի ուրիշ գործ տանք, թող գնա, աշխատի»:
[b]-Ինչպես հասկացա, Սամվել Բալասանյանը շատ խռովկան է: Նախկինում է՞լ էր այդպիսին:
[/b]
-Դե, մեր ճանապարհները շատ չեն խաչվել: Ինքը պատգամավոր է դարձել 1999 թվականին: Մարզպետ Մարգարյան պատգամավոր ունեինք: Նրա մանդատը ձեռքից վերցրեց, նրա արած գործերն էլ վերագրեց իրեն: Մարդիկ խելագարվել էին, թե ո՞նց կարող է նման բան լինել:
[b]-Դուք քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ էլ եք աշխատել, շատերը նրանից են վախենում: Բայց կարելի՞ է ասել, որ նրա հետ աշխատելը ավելի հեշտ էր, քան՝ Սամվել Բալասանյանի: Վարդան Ղուկասյանն է՞լ էր խռովկան:[/b]
-Վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում: 2009 թվականից այս պաշտոնին եմ, բայց Վարդան Ղուկասյանը գնահատում էր, ոգեւորում էր: Դրականը դրական էր ասում, թերությունը ընդգծում էր, որ չկրկնվի: Իսկ այստեղ միանշանակ՝ «վատ է, վատ է»: Հիմա որ Վարդան Ղուկասյանին ներկայացնեմ, դա կլինի իմ 2-րդ գովքը: Մի անգամ չեմ գովացել, չեմ պրծել, հիմա եթե մի անգամ էլ գովեմ, ի՞նչ կլինի: Աղջիկս հարվածի տակ չընկնի:
[b]-Ձեր աղջիկը ԱԺ պատգամավոր է: Նա չի՞ փորձել միջամտել այս կոնֆլիկտին:[/b]
-Ես կյանք անցած մարդ եմ եւ երբեք թույլ չեմ տա, որ իմ շատ սիրելի աղջիկը հանկարծ գլխացավանք ունենա: Կտրականապես արգելել եմ:
[b]-Ի՞նչ եք պատրաստվում անել: Հնարավո՞ր է՝ հրաժարականի դիմում ներկայացնեք: [/b]
-Հիմա ուժերի, ներվերի փորձարկման փուլ է: Նա ինձ չի կարող ազատել, քանի որ հիմքեր չունի: Թե չէ վաղուց էր ազատել: Բացարձակապես հրաժարական չեմ ներկայացնելու: Իսկ եթե շարունակեց կոնֆլիկտը խորացնել, ես բաց նամակով հանդես կգամ Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով իմ եւ նրա աշխատանքները: Թող դնի նժարին: Այդ ամենը անելու եմ ոչ թե վրեժխնդրությունից ելնելով, այլ հանուն քաղաքի:
Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
Նմանատիպ նյութեր
928 դիտում
11:24 13-06-2024
Ընդհանրապես թող աչքի չընկնի, ոտքի տակ էլ չհայտնվի․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
8088 դիտում
11:20 18-03-2016
«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». Քեոփսի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4289 դիտում
09:43 29-01-2016
«Հերոսի» մարդիկ տաքսու վարորդներին նեղում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար