211652_close_icon
views-count4292 դիտում article-date 09:43 29-01-2016

«Հերոսի» մարդիկ տաքսու վարորդներին նեղում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իջևան-Երևան միկրոավտոբուսային երթուղին իրականացվում է «Գազել» մակնիշի մեքենաներով: Այս երթուղին սպասարկող ընկերության տերը Վարուժան Կարապետյանն է, ում Տավուշի մարզում «հերոս» են կոչում: Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985 թ. Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկը գործարկելու և դրա հետևանքով բազմաթիվ զոհերի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մոտ 18 տարի Ֆրանսիայի բանտերից մեկում կրելով պատիժը՝ նա ներման է արժանացել, ապա ազատ արձակվելով՝ 2001-ին տեղափոխվել Հայաստան: Իջևանի տաքսիստներից տեղեկացանք, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում Վ. Կարապետյանի մարդիկ չեն թողնում, որ տաքսիստները ուղևոր վերցնեն: Իջևանի տաքսիստների վկայությամբ՝ այդ արգելքին չենթարկվող տաքսիստներին ծեծի ենթարկելու դեպքեր են եղել: Նրանց խոսքով՝ Երևանի Հյուսիսային ակվոտկայանում հանրապետության այլ վայրեր մեկնող տաքսիստներն ազատ կերպով ուղևոր են վերցնում, նրանց հանդեպ ոչ ոք արգելքներ չի հարուցում: Ուղևորն ինքն է որոշում օգտվել միկրոավտոբուսային երթուղուց, թե ավելի թանկ վճարով՝ տաքսի ծառայությունից: Միայն «հերոսին» պատկանող գծի դեպքում են տաքսիստներին ավտոկայանի տարածքից հեռու վանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր