Հայաստանի գավաթ. «Փյունիկ»-ը կարևոր քայլ կատարեց դեպի եզրափակիչ
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպման առաջին իսկ րոպեներին մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Գագիկ Պողոսյանը: Թեև հանդիպումն առատ էր գոլային պահերով, Պողոսյանի հեղինակած գնդակը միակը եղավ այս խաղում:
Իր փայլուն խաղով աչքի ընկավ նաև դարպասապահ Գոռ Մանուկյանը. նրան հաջողվեց մի քանի անգամ փրկել թիմին վերահաս գոլերից՝ այդ թվում նաև ետ մղելով 71-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին:
«Միկա»-«Փյունիկ» 0:1 (0:1)
Երևան, «Միկա» մարազադաշտ
Գոլը՝ Գագիկ Պողոսյան, 8