«Սևիլիա»-ն հաղթեց «Վալենսիա»-ին և կարևոր քայլ կատարեց դեպի եզրափակիչ. տեսանյութ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ մյուս զույգում «Սևիլիա»-ն հյուրընկալեց «Վալենսիա»-ին: Երկու իսպանական ակումբների մրցավեճը ավարտվեց անդալուզյան ակումբի հաղթանակով: Տանտերերը խաղի ելքը վճռեցին դեռևս առաջին խաղակեսում, երբ 3 րոպեի ընթացքում երկու անգամ գրավեցին«Վալենսիա»-ի դարպասը:
«Վալենսիա» - «Սևիլիա» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին` Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում
«Սևիլիա» - «Վալենսիա»`2:0
Գոլեր`Մբիա 33', Բակկա 36'