211652_close_icon
views-count1913 դիտում article-date 12:37 20-03-2014

ԱՄՆ֊ի պետքարտուղարի տեղակալը մեկնում է Կիև

ԱՄՆ֊ի քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը մեկնում է Կիև։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ամերիկյան պետդեպարտամենտը։ Հայտարարության համաձայն, Շերմանը մարտի 20֊ից 22֊ը հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի պաշտոնական անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա ընդգծել է, որ մտադիր է հաստատել ԱՄՆ֊ի Ուկրաինայի ժողովրդին աջակցելու լրջությունը։ Շերմանը Կիևից կմեկնի Բելգիա, որտեղ կմասնակցի Բրյուսելյան ֆորումին։

Նմանատիպ նյութեր