211652_close_icon
views-count985 դիտում article-date 20:04 26-12-2024

Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցությանը։ Նա նշել է, որ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշելով, որ Թուրքիան ցանկանում է աշխատել Սիրիայի նոր վարչակազմի հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, Աքթուրքը, մասնավորապես, ընդգծել է․ «Սիրիայի և մեր տարածաշրջանի ապագայում որևէ ահաբեկչական կազմակերպության տեղ չկա, և մենք դա թույլ չենք տա»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 22-ին այցելել էր Դամասկոս և հանդիպել Սիրիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։

Նմանատիպ նյութեր