211652_close_icon
views-count3306 դիտում article-date 20:32 20-03-2014

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ

Ռուսաստանը հրապարակել է պատասխան պատժամիջոցների ենթարկված ԱՄՆ ներկայացուցիչների ցանկը: Այս ամսին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը: Ցանկի մեջ է ընտգրկվել նաև ԱՄՆ նախագահի օգնական Դեն Պֆայֆերը, ներկայացուցչական պալատի խոսնակ Ջոն Բեյները և հանրապետական սենատոր Ջոն Մաքեյնը: ՌԴ ԱԳ նախարարությւոնից նշում են, որ դա տեղի է ունեցել բումերանգի էֆեկտով: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարակ օբաման հրամայել էր, որ պատժամիջոցներ կիրառվեն ընդդեմ ռուսական տնտեսության: Ավելի ուշ ֆիննախարարոթյւոնը հրապարակեց 20 անձանց ցանկը, ում ենթարկել էին նման պատժամիջոցների :

Նմանատիպ նյութեր