2977 դիտում
22:54 20-03-2014
Անխելք մարդը
Տգիտությունը համարվում է չարիքի աղբյուրը: Առաջ կարծիք կար, թե ուսյալ, լուսավորյալ մարդը կարող էր տարբերել ճիշտը սխալից, չարը բարուց: Այս մոտեցումը պահպանվում է նաև ներկայում: Այդ պատճառով կարևոր է երեխայի պարտադիր կրթությունը:
Կրթության հիմնական խնդիրը բարոյական արժեքներ փոխանցելն է: Արժեքները գնահատելու, պահպանելու և զարգացնելու համար պահանջվում են գիտելիքներ: Երբ տրվում է գիտելիք, սակայն չեն տրվում արժեքներ, ապա այդ կրթությունը թերի է: Այն մարդը ով գիտելիքներ ունի, բայց արժեքների կրող չէ, նման է հայտնի հեքիաթի անխելք մարդուն:
«Անխելք մարդը» հեքիաթում աղքատ մարդը Աստծո մոտ գնալու մտադրությամբ ճանապարհ է ընկնում: Գայլը, սիրուն աղջիկն ու ծառը Աստծո մոտ տանող ճանապարհին հանդիպում են նրան: Գայլը խորհրդանշում է ընչաքաղցությունը: Սիրուն աղջիկը ընտանեկան երջանկությունը: Ծառը բնության բարիքը: Եվ բնական է, որ նրանք որպես փորձություն շարվում են մարդու ճանապարհին:
Անխելքի դեմ դուրս եկած գայլը նրան միանգամից չի ուտում, որովհետև ընչաքաղցությունն առաջին հանդիպումից չի կործանում մարդուն: Սիրուն աղջկա խնդրանքը թափանցիկ ակնարկ է, որ մարդը պետք է մտածի իր անձնական երջանկության մասին: Այդ ակնարկին մարդը ևս անհաղորդ է մնում: Վերջապես ծառը ակնարկում է, որ բնության նկատմամբ խնամքը նյութական բարիքի աղբյուր է:
Գայլը փորձություն է: Մյուս երկուսը ուղղորդողներն են: Այսինքն ճանապարհին մարդը ստանում է փորձություն և իր հարցը լուծելու հնարավորություն: Նա կարող էր ընկերանալ սիրուն աղջկա հետ, ազատել ծառի արմատը ու ստանալ նյութական բարիք: «Անխելք մարդը» հեքիաթը անխելք մարդու ողբերգության մասին է: Մարդն անտարբեր է բնության և նրա բարիքի նկատմամբ, չի սիրում բնությունը և նրա բարիքը: Նա անտարբեր է կանացի գեղեցկության նկատմամբ, չի ընկերանում ու չի ամուսնանում:
Աստծո՝ նրան տրված պատասխանը ընդհանրական է: Իսկ ծառի, սիրուն աղջկա և գայլի մասին տրվում են կոնրետ պատասխաններ: Այս ամենից հետո էլ անխելք մարդը չի հասկանում, որ այդ բոլոր պատասխանները իր հետ ուղղակի կապ ունեն: Նա հրաժարվում է ծառին օգնելուց, սիրուն աղջկա հետ ամուսնանալուց, որովհետև ձգտում էր հարստանալու: Եվ բնականաբար դառնում է իր ընչաքաղցության զոհը:
Ընդունված է, որ դեպի Աստված գնացող մարդը ներդաշնակության մեջ պիտի լինի մարդու, բնության հետ: Դա արտահայտվում է բնության և մարդու նկատմամբ սիրով, հոգատարությամբ: Հեքիաթում կիրառվում է հեգնական մոտցում. մարդը հասնում է Աստծուն, բայց նրա տված շնորհը չի վայելում, որովհետև բնության և հասարակության հետ ներդաշնակ չէ: Այսինքն բարոյական արժեքների կրող չէ՝ անկիրթ է, տգետ, չար: Նույնկերպ և արժեքներ չունեցող ժողովուրդը կորցնում է ազատությունը, ձուլվում, ցեղասպանվում, վերանում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4344 դիտում
14:37 02-05-2017
Հյուսիսային Կորեան ամերիկյան ռմբակոծիչների թռիչքները համարել է «անխելք սադրանք»
8048 դիտում
09:50 04-08-2016
Բայց մարդը ոչ մեխ է, ոչ նալ, մարդը մարդ է. «Առավոտ»
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր