211652_close_icon
views-count4344 դիտում article-date 14:37 02-05-2017

Հյուսիսային Կորեան ամերիկյան ռմբակոծիչների թռիչքները համարել է «անխելք սադրանք»

Փհենյանը Հարավային Կորեայի հետ ամերիկյան ռմբակոծիչների մասնակցությամբ զորավարժանքներն անվանել է« «դրդում՝ դեպի միջուկային պատերազմ», տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը։ «Դա ռազմական ոչ խելամիտ սադրանք է, որը Կորեական թերակղզում իրավիճակը տանում է դեպի միջուկային պատերազմ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռի փորձարկումն անցկացրեց, որը, սակայն ձախողվեց։

Նմանատիպ նյութեր