211652_close_icon
views-count2597 դիտում article-date 12:16 22-03-2014

Մերձմոսկվայում սպանվել է աբխազ «օրենքով գող» Լաշա Գագրինսկին. տեսանյութ

Ռուսական Prime Crime գործակալությանը հայտնի է դարձել, որ մարտի 20-ին Մերձմոսկովյան Ֆրյազինո շրջանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում սպանվել է 42-ամյա քրեական «հեղինակություն» Լաշա Ջոլոգուան՝ քրեական շրջանակներում առավել հայտնի՝ որպես Լաշա Գագրինսկի: Վերջինս «թագադրվել» էր 1995 թվականին: Մինչ թագադրումը և դրանից հետո նա երբեք բանտում չէր հայտնվել: Գագրինսկիին 5 անգամ դանակահարած տղամարդը ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը: Գագրինսկին առաջին անգամ հանրությանը հայտնի դարձավ 1998 թվականի հունվարին, երբ ձերբակալվեց իրավապահների կողմից Մոսկվայի «Կոլխիդա» ռեստորանում կազմակերպված գողական հավաքի ժամանակ: Նրա հետ ձերբակալվեցին նաև հավաքին ներկա հայազգի «օրենքով գող» Մայիս Կարապետյանը, Ռաուլ Պիզան, Մերաբ Բախիան և Թենգիզ Կուչուբերիան: Նրանցից 3-ի մոտ իրավապահները թմրանյութ հայտնաբերեցին և ուղարկեցին ճաղավանդակներից այն կողմ, իսկ Գագրինսկին՝ ոչ, քանի որ իրավապահները նրա մոտ թմրանյութ չհայտնաբերեցին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր