211652_close_icon
views-count15213 դիտում article-date 20:04 22-03-2014

Կինոերևանցի Սեպիկի «Cadillac»-ը տեղափոխվեց «Գաի պլաշադկա»

Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ի փողոցի բնակիչ, 23-ամյա Սեյրան Սարգսյանի վարած KIA մակնիշի 90 AA 066 համարանիշի և Երևան քաղաքի Խորենացի փողոցի 20 տան բնակիչ, 65-ամյա Սիմոն Արծվունիի վարած Cadillac մակնիշի 77 OU 707 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդներն էլ՝ բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ Cadillac-ի վարորդ Ս. Արծվունին «Կինոերևանցի Սեպիկն» է, ով «Բյուրակն» ՍՊԸ-ի տնօրենն է, ում համար դեպքի վայր ժամանած ինչ-որ անձինք քննիչին համոզում էին, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր