11063 դիտում
14:15 15-12-2014
«Գոլդ» համարանիշներով «յաշիկի» խմած վարորդն իր «սպիտակ ձիով» տեղափոխվեց «Գաի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G500 մակնիշի 66 ՕՕ 661 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ընթացքում կագնեցրել են նշված ավտոմեքենան, և պարզվել է, որ վարորդը՝ Թորոս Մուրադյանը, եղել է ոչ սթափ, ինչը հաստատվել է, երբ նրան տեղափոխել են բժշկական կենտրոն՝ փորձաքննության:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և բոլոր օրինախախտ վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և նրանց վարած «երկաթյա նժույգներից», օրինախախտման դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+