211652_close_icon
views-count1366 դիտում article-date 14:41 18-08-2021

ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի. Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՅԴ խմբակցության անդամներին

Օգոստոսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անձնակազմի հետ: Տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել կուսակցության դերն ու նշանակությունը հատկապես հայապահպանության, Հայ դատի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերը միշտ օրակարգում ունենալու գործում.

«Պատահական չէ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը համարել եմ ամենայն հայոց կուսակցություն: Իմ կարծիքով, ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է Արցախում, և նրանից ուսանելու շատ բան ունենք»:

Արթուր Թովմասյանը կարևորել է կուսակցության պահապանած պետականամետ առաքելությունը և միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման գործընթացում ունեցած ավանդը:

Խոսելով ԱՀ և ՀՀ խորհրդարանների գործունեության մասին՝ Աժ նախագահը նշել է, որ ԱՀ խորհրդարանի դռները բաց են և՛ իշխանության, և՛ ընդդիմության բոլոր պատգամավորների առջև: ԱԺ նախագահը գտնում է, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի:

Նմանատիպ նյութեր