23503 դիտում
10:38 25-03-2014
ՀՀ ոստիկանապետն աշխատանքային այցով ժամանելու է Լոռու մարզ. ֆոտոռեպորտաժ
Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով ժամանելու է Լոռու մարզ:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանը հանդիպելու է մարզի ոստիկանության սպայական կազմին, որից հետո օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու և այնուհետ Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիպելու է մարզպետարանի և մարզի քաղաքապետերի, գյուղապետերի և պաշտոնատար անձանց հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մարտի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ բարեփոխումների ընթացքին, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, համակարգի լավագույն ավանդույթներին նոր մոտեցումները համադրելու և ժամանակակից ոստիկանություն ձևավորելու անհրաժեշտությանը:
Ոստիկանության պետը նաև հավաստեց, որ ժամանակի ընթացքում ոստիկանությունում տեղ գտած արատավոր երևույթների, մասնավորապես՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունք կորզելու դեմ պայքարը հետևողական ու անշրջելի է:
Վերլուծելով օպերատիվ ծառայությունների և հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկություննները՝ ոստիկանության պետը կարևորեց պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայությամբ հանրային վստահությանն արժանանալու առաքելությունը, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլև հասարակության պահանջն է:
Ոստիկանության պետը շեշտեց ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի, յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության, երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքի կարևորությունն ու կրկին ընդգծեց գործնական պարապմունքների նշանակությունը անձնակազմի պրոֆեսիոնալ որակների բարձրացման համար:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին, կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և հույս հայտնեց, որ նոր ոստիկանության կերտումն այլևս յուրաքանչյուր ոստիկանի պրոֆեսիոնալ արժանապատվության խնդիրն է:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ և ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:
Անդրադառնալով այն բնագավառներին, որտեղ ոստիկանությունը պատրաստ է համակողմանի իրավական և զուտ մարդկային աջակցություն ցուցաբերել համայնքներին ու քաղաքացիներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ակնկալվում է համարժեք արձագանք և պատասխանատու վերաբերմունք հանրության կողմից:
Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը հավաստեց, որ հասարակության վստահության և օժանդակության պարագայում ոստիկանությունն անպայման հասնելու է նախանշված ծրագրերի իրագործմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների հարցերին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20124 դիտում
21:12 10-04-2019
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5606 դիտում
11:15 20-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ