211652_close_icon
views-count2092 դիտում article-date 19:11 25-03-2014

ՀՖՖ մարզչական դասընթացը մեկնարկեց նաև Ստեփանակերտում

Մարտի 24-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սկսվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի 2-րդ խմբի դասընթացը, որին մասնակցում են ԼՂՀ-ն ներկայացնող 8 մարզիչներ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Դասընթացը ղեկավարում է ՀՖՖ հրահանգիչ Սուրեն Չախալյանը, որին օգնում են ՀՖՖ հրահանգիչներ Մամիկոն Ղարիբջանյանը, Ալբերտ Սաֆարյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը: Նշենք, որ սա կլինի ՀՖՖ կողմից իրականացվող մարզչական արտոնագրային առաջին դասընթացը Երևանի սահմաններից դուրս: Դասընթացը կավարտվի ապրիլի 27-ին քննություններով, որոնք բարեհաջող հանձնած մասնակիցները կստանան ՀՖՖ մարզչական Բ կարգի դիպլոմներն ու արտոնագրերը:

Նմանատիպ նյութեր