211652_close_icon
views-count7540 դիտում article-date 18:50 25-03-2014

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին, ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ 25-ամյա Տիգրան Մանուկյանի վարած Volkswagen մակնիշի 34 DL 129 համարանիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Չոբանյանի վարած Mercedes մակնիշի 29 ՊՕ 304 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկVolkswagen-ը կողաշրջվել է: Վարորդներին առաջինը օգնություն են ցուցաբերել զորամասի ծառայողները, ովքեր դարձի են բերել Volkswagen-ը, որից հետո կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել վարորդին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Եղվարդի հիվանդանոցի հերթապահ խումբը և Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նարիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Քոլայանը, ում հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր