211652_close_icon
views-count1650 դիտում article-date 20:24 25-03-2014

Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը մեկնաբանել է Սաակաշվիլուն հարցաքննելու մասին

Երբ հարցեր են առաջանում, որոշակի խմդիրների շուրջ, դա լավ չէ և պետք է լուծվեն,-այս մասին ասել է Վրասատնում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում Վրաստանի նախկին նախագահ միխեիլ Սաակաշվիլիին Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննելու կանչելու վերաբերյալ: «Կասեմ մի բան, որ երբ ես քայլում եմ փողոցով և մարդիկ մոտենում են ինձ ու հայտնում, որ փողկապս ծուռ եմ կապել, նայում եմ իրոք ծուռ է, թե ոչ և ուղղում եմ»,- հայտարարել է Դիմիտրովը: Նրա խոսքերով Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին օգնել, որ կարողանան ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ դա ցանկանում է վրացի ժողովուրդը: Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարտի 27-ին ժամը 13:00-ին հրավիրել են Վրաստանի Գլխավոր դատախազություն հարցաքննելու:

Նմանատիպ նյութեր