211652_close_icon
views-count1384 դիտում article-date 11:28 26-03-2014

Գվատեմալայում այրվել է մայրաքաղաքի ամենամեծ շուկան․ տուժել է 60 մարդ

Գվատեմալայի մայրաքաղաքի ամենախոշոր շուկայում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 9 մարդ այրվածքներ են ստացել, ևս 50֊ը թունավորվել են գազի բալոնների պայթյուններից։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։ Ըստ իշխանության ներկայացուցիչների հաղորդման, կրակն ամբողջությամբ ոչնչացրել է 700 առևտրային տաղավարներ, իսկ ընդհանուր վնասի չափը շուրջ 90 մլն դոլար է կազմում։ Ըստ հետաքննության տվյալների, հրդեհը մոլոգնել է մարտի 25֊ի գիշերը հոսանքի կարճ միացման պատճառով։ Կրակն արագ տարածվել է։ Ջուր չլինելու պատճառով հրդեհի վայր ժամանած հրշեջներին երկար ժամանակ չի հաջողվել կրակը մարել։ Դեպքի վայր է ժամանել Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան, ով խոստացել է շուկայի վերականգնման համար բյուջեից գումար հատկացնել։

Նմանատիպ նյութեր