1303 դիտում
14:32 26-03-2014
Ցյուրիխում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառռւմ
Ցյուրիխի «Թոնհալլե» համերգային սրահում «100 համերգ` 100-ամյակին» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարի շրջանակներում կայացավ «ՀԵՐԵՍ» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի և Ցյուրիխ Կանտոնի ադմինիստրացիայի մշակութային բաժնի կողմից համատեղությամբ կազմակերպած «Երբ խաչվում են ժամանակներն ու մշակույթները» խորագրով համերգը, որն անցկացվում էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Համերգը ողջույնի խոսքով բացեցին Շվեյցարիայի պետական խորհրդական Հանս Ալթհերը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը, ով փոխանցեց դեսպան Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մշակույթի ունեցած դերը` ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի` մշակույթի միջոցով վերածնվելու և հայկական ինքնությունը պահպանելու խորհուրդը:
Երեկոյի ընթացքում համատեղ ծրագրով հանդես եկան հայ և շվեյցարացի երաժիշտներ, որոնք կատարեցին Բեթհովենի, Բրամսի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Եկմալյանի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:
Համերգին ներկա էին հայ և շվեյցարացի բազմաթիվ ունկնդիրներ, այդ թվում` Ցյուրիխի տեղական իշխանության և Շվեյցարիայի գերմանախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Նմանատիպ նյութեր
6482 դիտում
16:35 14-04-2018
Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1769 դիտում
15:59 25-04-2022
Ստամբուլի նահանգապետն արգելել է Ցեղասպանության զոհերին նվիրված սգո արարողությունը
Այս բաժնից
2299 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1018 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ